Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու խնդիրներ չունի, քանի որ առաջին գծում Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված զինյալներն են


10:10 , 28 սեպտեմբեր, 2020

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ Ադրբեջան տեղափոխված զինյալների:

Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չեն արձանագրում:

Հաշվի առնելով նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը՝ գաղտնի է պահվում նաև Ադրբեջանի ներսում:

Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն: