«Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական


09:29 , 28 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թի Ջեյ Քոքսը իր Twitter-ի էջում դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը:

«Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը։ Մենք պետք է համերաշխ լինենք հայ համայնքների հետ»,- գրել է ամրիկացի կենգրեսականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։