08:49 , 29 հուլիս, 2013
Operativ.am-ը գրում է.
Բահամյան կղզիների մաս կազմող Էլեուտերա կղզին ունի մի շատ կարևոր առանձնահատկություն. Հենց այտեղ են Կարիբյան ծովի կանաչա-փիրուզագույն ջրերն առանձնանում Ատլանտյան օվկիանոսի կապույտ ջրերից։ Դրանք բաժանում է բնական եղանակով առաջացած Glass Window Bridge անունը կրող քարե գոյացությունը։
Մի քանի տասնյակ մետր լայնությամբ այս կամուրն աստիճանաբար փլուզվում է չնայած տեղաբնակների այն վերականգնելու ջանքերին։
Կամրջի վրայով անցնում է ավտոճանապարհ։

