«Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են»․ Արմեն Աշոտյան


01:48 , 28 սեպտեմբեր, 2020

Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են՝

1. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույնն ընդունելի ռազմա-քաղաքական միջավայրի պարագայում։

2. Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման՝ հեռահար նպատակ ունենալով մշտադիտարկման մշտական մեխանիզմի ներդրումը։

3. Հնարավոր հրադադարի դեպքում որպես հակամարտության գոտում զինադադարի միակ իրավական հիմք պահպանել 1994 թվականի եռակողմ պայմանագիրը։

4. Թույլ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի չեղարկում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով Թուրքիային խմբից հեռացնելու ուղղությամբ։

5. Ռազմաքաղաքական դաշինքի եւ Արցախի ճանաչման հեռանկարների մասին կարտահայտվեմ լրացուցիչ։

Փառք Հայոց բանակին։ Աստված մեզ հետ։