ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Միսնկի խմբի հովանու ներքո


00:36 , 28 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ պայամանվորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հաղորդագրության մեջ:

«Կոչ եմ անում երկու կողմերին դադարեցնել մարտական գործողությունները՝ ի շահ այդ տարածաշրջանում բնակվող խաղաղ քաղաքացիների և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով» - ասվում է Ծերեթելիի հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ