Պետդումայում մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության միտքը


23:49 , 27 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «վնասակար» է անվանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության մասին քննարկումները:

«Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխությունը, այսինքն՝ ճանաչումը կամ չճանաչումը, ներկա պահին ծայրահեղ վնասակար կլինի»,- գործչին մեջբերում է gazeta.ru-ն: