Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիական օբյեկտներ են վնասվել. ադրբեջանական կողմը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը. Արտակ Բեգլարյան (Video)


23:14 , 27 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Վաղ առավոտվանից մինչև հիմա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են, նաև ԱԹՍ-ով հարվածել են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտների, նախնական տվյալներով` քաղաքացիների շրջանում 30-ից ավելի վիրավորներ կան և հաստատված 2 քաղաքացիական զոհ: «Արցախի» տեղեկատվական շտաբում Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիական օբյեկտներ են վնասվել` տներ, ճանապարհներ, այլ տիպի ենթակառուցվածքներ, ջրատարներ, գազատարներ և այլն: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Նրանք չեն կարող ասել, որ ռազմական օբյեկտներ են ցանկացել թիրախավորել, քանի որ այդ բնակավայրերը հեռու են եղել ռազմական օբյեկտներից»,- ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` իրենք արդեն փաստերի հավաքմամբ են զբաղված, զեկույցի տեսքով դրանք հրապարակելու են: «Առաջիկա օրերին ամփոփելու ենք և հրապարակելու ենք այդ ապացույցները` լուսանկարներով, տեսանկարահանմամբ: Կարծում եմ, որ զինծառայողների նկատմամբ էլ բավականին լուրջ հանցագործություններ տեղի ունեցած կլինեն Ապրիլյան պատերազմի օրինակով: Նախնական տեղեկություններ ունենք, բայց դեռ ճշտված չեն: Դրա համար զերծ եմ մնում հստակ տեղեկատվությունից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ