Մի շարք լրատվական կայքերը գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում, և ադրբեջանական հաքերները փոփոխել են կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են․ ԱԱԾ


20:54 , 27 սեպտեմբեր, 2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում է համապատասխան աջակցություն՝ անվտանգության ապահովման նկատառումներով: