Արյուն հանձնել ցանկացողների հերթեր են առաջացել պրոֆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոտ


18:17 , 27 սեպտեմբեր, 2020

Armtimes.com-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ առողջապահության նախարարությունը արյան կամավոր դոնորության կոչ է արել: 

Նախարարության աջակցության կոչին անմիջապես արձագանքել են մեր քաղաքացիները: Արյուն հանձնել ցանկացողների հերթեր են առաջացել Պրոֆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոտ: Այդ մասին են վկայում սոցցանցերում տարածվող լուսանկարները: