«Անհրաժեշտ է անհապաղ, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին վերադառնալ». ԵՄ


17:03 , 27 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Անհրաժեշտ է անհապաղ, առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին վերադառնալ »,-ասված է հայտարարությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ