Թուրքիան պրոիշխանական մեդիայով առավոտ ծեգից ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի սկսած հարձակմանը


16:57 , 27 սեպտեմբեր, 2020

Թուրքիան պրոիշխանական մեդիայով առավոտ ծեգից ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի սկսած հարձակմանը: Կարելի է ասել, որ դրսի աշխարհին հենց Թուրքիայի միջոցով է Ադրբեջանը հասցնում իր տեսակետներն ու ապատեղեկատվությունը: Առավել ակտիվ են պետական TRT հեռուստաալիքը և Anadolu լրատվական գործակալությունը:

Սա այս պատերազմում Թուրքիայի անուղղակի մասնակցության ևս մեկ ապացույց է:

Որպես ցայտուն օրինակ՝ ձեզ եմ ներկայացնում մերձիշխանական գլխավոր թերթերից մեկի՝ «Յենի Շաֆաքի» գլխավոր խմբագրի գրառումներից մեկը այսօր.

«Երևանի հենց կենտրոնում պետք է սխալմամբ մի հրթիռ ընկնի: Ադրբեջանը մենակ չէ: Հայաստանը իրականում Թուրքիայի վրա է հարձակվում: Այս դեպքում մենք էլ պետք է պատասխան տանք: Հայաստանը պետք է կանգնեցվի ոչ թե Ղարաբաղից, այլ Նախիջևանից»: