Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանի կատարած հարձակումն անընդունելի է. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհրդի նախագահ Լորան Ուոքիեի թվիթերյան գրառումը


16:21 , 27 սեպտեմբեր, 2020

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհրդի նախագահ Լորան Ուոքիեն թվիթերյան իր էջում գրառում է կատարել.

«Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանի կատարած հարձակումն անընդունելի է: Արդյոք Հայաստանը կրկին կզոհաբերվի՞ ընդհանուր անտարբերության պատճառով: Այս անպարկեշտ հարձակումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»: