16:02 , 27 սեպտեմբեր, 2020Ադրբեջանական լրատվադաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում Արցախում զոհված զինծառայողների մասին։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ զոհվածներից մեկը Կարապետ Ստեփանյանն է։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է։ Ավելին՝ մենք զրուցել ենք Կարապետ Ստեփանյանի հետ, վերջինս հայտնել է, որ ինքը շատ լավ է և բարձր տրամադրությամբ պատրաստվում է Արցախ մեկնելուն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու և թշնամուն ջախջախելու:
Կարապետ Ստեփանյանը բժիշկ է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում, և արդեն 3 տարի է, ինչ զորացրվել է։