Պահեստազորում հաշվառված քաղաքացիները զորակոչվում են. Շուշան Ստեփանյանը մեկնաբանում է «ընդհանուր զորահավաք» ասվածը


14:48 , 27 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Ընդհանուր զորահավաք նշանակում է, որ զորքերին կցագրված անձնակազմը, այսինքն՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիները զորակոչվում են, մինչև 45 տարեկան շարքային անձնակազմը, սպայական անձնակազմը՝ ըստ կոչումների, մեկնաբանելով «ընդհանուր զորահավաք» ասվածը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Պաշտպանության նախարարի հանձնարարականով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, համապատասխան իրավական ակտի ընդունումից անմիջապես հետո կսկսվի բուն զորահավաքը», - ասաց ՊՆ խոսնակը: