ՀՀ ՊՆ-ն բացարձակ անընդունելի է համարում հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը


12:03 , 27 սեպտեմբեր, 2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից, և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։