Իրավիճակն ունի միայն մեկ հանգուցալուծում՝ մենք պետք է հաղթենք. «Ադեկվադ» միաբանության հայտարարությունը


11:04 , 27 սեպտեմբեր, 2020

«Ադեկվադ» միաբանությունը ուշադիր հետևում է ռազմաքաղաքական զարգացումներին:

Իրավիճակի գնահատականը պարզ է ու հստակ՝ մեր նկատմամբ հերթական անգամ սանձազերծվել է պատերազմ:

Ստեղծված իրավիճակում «Ադեկվադ» միաբանությունն ունի միակ դիրքորոշում՝ մենք մեր Պետության և Զինված ուժերի կողքին ու տրամադրության տակ ենք և սպասում ենք հրահանգների:

Իրավիճակն ունի միայն մեկ հանգուցալուծում՝ մենք պետք է հաղթենք, և յուրաքանչյուրս իր լուման պետք է դնի այդ հաղթանակի կերտման գործում: