Դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին. ՊՆ կոչը


11:01 , 27 սեպտեմբեր, 2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Այս մասին հայտարարություն է տաեւրածել Հայաստանի ՊՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաեւ տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաեւ սոցիալական հարթակներում։

Հորդորում ենք դրսեւորել զգոնություն եւ կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին»: