Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է. Պարգև սրբազան


10:42 , 27 սեպտեմբեր, 2020

Արցախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։

«Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունն անպարտելի ուժ է։ Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ»,–նշված է սրբազանի Facebook սոցցանցի էջում։
Նա կոչ է արել աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։

Սրբազանը նաև գրել է, որ պետք է ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։