Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն ու վերահսկելի է․ մարզպետ


10:32 , 27 սեպտեմբեր, 2020

Սիրելի տավուշցիներ,

Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ:
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:
Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:
Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:

Մեկ անգամ ևս, սիրելի տավուշցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը:

Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը:

Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը: