Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են, պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները


09:50 , 27 սեպտեմբեր, 2020

Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։