ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսից 2 միլիոն մարդու մահը


22:48 , 26 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն կմահանա մինչև  COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութը զանգվածաբար հասանելի կդառնա: news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՀԿ Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Դա դժվար է պատկերացնել, բայց բավականին հավանական է: Մենք ինը ամսվա ընթացքում կորցրել ենք մեկ միլիոն մարդ։ Հավանաբար  դեռ 9 ամիս պետք կլինի պատվաստանյութի հայտնվելու համար», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկու միլիոն մարդ մահանա կորոնավիրուսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ