ATP-Համբուրգ․ Ցիցիպասը դուրս եկավ եզրափակիչ․ նա կմրցի Ռուբլյովի հետ


22:15 , 26 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ավարտին է մոտենում ATP 500 շարքի մրցաշարը։ Հայտնի են եզրափակիչի մասնակիցների անունները։ 

Մրցաշարի 2-րդ համար Ստեֆանոս Ցիցիպասը կիսաեզրափակիչում 3 սեթում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթեց Չիլիի ներկայացուցիչ Քրիստիան Գարինին ու դուրս եկավ եզրափակիչ։

Տիտղոսի համար հույն թենիսիստը կպայքարի Անդրեյ Ռուբլյովի հետ։ Ռուս թենիսիստը կիսաեզրափակիչում 2 սեթում 6-4, 6-2 հաշվով հաղթել է Կասպեր Ռուդին։

Եզրափակիչ խաղը կկայանա կիրակի ու կսկսվի Երևանի ժամանակով 14։00-ին։