Գագիկ Ծառուկյանի կալանավորմամբ իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել արտաքին մարտահրավերներից. քաղաքագետ


21:44 , 26 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ներքաղաքական զարգացումներով կարևոր խնդիրներից հասարակության ուշադրության շեղելը այս իշխանությունների համար արդեն գործելաոճ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը:

«Երեկվա կալանավորման հիմնական խնդիրը հանրության ուշադրությունը դեպի ներքին դաշտ բերելն է՝ շեղելով այն իրավիճակից, որը ստեղծվել է Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հայաստանի իշխանությունները անգործության են մատնված՝  արտաքին մարտահրավերները զսպելու, դրանք կանխելու տեսակետից և հենց այս հարցով  քննադատությունների ալիքը բարձրանում է, միանգամից հանրության ուշադրության շեղելու գործընթաց են սկսում»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ բացի այդ, իշխանությունները Գագիկ Ծառուկյանի կալանավորմամբ երկրորդ նապաստակն են փորձում որսալ մեկ կրակոցով և խոչընդոտել «Հայրենիք», ՀՅԴ, ԲՀԿ եռյակի նախատեսված հանրահավաքը՝ լավ հասկանալով, որ այս երեք ուժերը կարող են քաղաքացիների այնքան քանակ դուրս բերել հրապարակ, որով կփոշիացվի Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզը, որ վայելում է հանրության բացարձակ մեծամասնության վստահությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ