Սամբոյի աշխարհի առաջնության անցկացման վայրը փոխվել է


18:14 , 26 սեպտեմբեր, 2020
Armsport.am-ը գրում է.
Սերբական Նովի Սադ քաղաքը կընդունի սամբոյի 2020 թ. աշխարհի առաջնությունը։
Այս մասին հայտնում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) մամուլի ծառայությունը:
Նախապես մրցաշարը պետք է անցկացվեր Աշխաբադում, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Թուրքմենստանի սամբոյի ֆեդերացիան ստիպված էր հրաժարվել մրցաշարի կազմակերպումից:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-ից 8-ը և կհամատեղի նաև սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունների հետ: