Ֆրանսիան հուսախաբ չի անի Լիբանանին


18:03 , 26 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Ֆրանսիան հուսախաբ չի անի Լիբանանին, Reuters-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրը` նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադիբի` կառավարության կաբինետ կազմելու շուրջ մեկամսյա ապարդյուն փորձերից հետո հրաժարական տալու որոշումից հետո:

«Ադիբի հեռանալը հավասարազոր էր «հավաքական դավաճանության» լիբանանյան քաղաքական կուսակցությունների կողմից»,- ասել էաղբյուրը: Նա նաեւ նշել է, որ Մակրոնը հայտարարություն կանի ավելի ուշ փուլում:

Հիշեցնենք, որ Ադիբն այսօր հայտարարել էր իր հրաժարականի մասին: