Հայաստանում ջրամատակարարումը դառնում է գրաֆիկով, ու պետությունը ոչինչ չի անում. այն միայն ճղճղալու, ժողովրդի վրա մուննաթ գալու համար է


12:57 , 26 սեպտեմբեր, 2020

Հայաստանում բնակարանային և մասնավոր տների ջրամատակարարումը դառնում է գրաֆիկով:

Որևէ քաղաքակիրթ երկրում սա անպատկերացնելի, անհավատալի բան է:

Սա հանցագործություն է, օրենքով թույլատրված հանցագործություն:

Եվ ի՞նչ է անում պետությունը:

Ոչինչ: Պետությունը երկրի, քաղաքացիների շահերը պաշտպանելու համար չէ: Այն ճղճղալու, հարկերը բարձրացնելու, սեփական ժողովրդի վրա մուննաթ գալու, նրան համաճարակի ճանկը նետելու, ինչպես նաև երկրի կործանմանը ծափահարող ապուշների և անուղեղ կռապաշտների բանակների վրա հենվելով պարգևավճարներ վայելելու համար է: