Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 429, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 49072 է, մահվան դեպքերինը՝ 1243


11:42 , 26 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 49072 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 280366:

Փաստացի այս պահին բուժվում է 4253 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43576 անձ:

Ընդհանուր առմամբ 1243 պացիենտ մահացել է: