Գագիկ Ծառուկյանին կալանավորելու փաստը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ պիտի դադարենք զարմանալ


11:37 , 26 սեպտեմբեր, 2020

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու փաստը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ պիտի դադարենք զարմանալ այն հանգամանքի վրա,

որ Վարդազարյան Ռուբենը Պողոսյան Մարինային հրավիրում է դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգ քննարկելու,

որ դատական համակարգում բարեփոխումներ են արվելու աննադանիբեկյանակերպ ու մնացականմարտիրոսյանանման երևույթներին ավելի բարձր պաշտոններ շնորհելու համար,

որ Վճռաբեկ դատարանում երկարամյա պաշտոնավարած Երվանդ Խունդկարյանը առհասարակ նախկին չէ, ու որ աշխարհ է եկել Սահմանադրական դատարանի դարավոր ճգնաժամը հանգուցալուծելու առաքելությամբ,

որ մեր դատական համակարգը արժանի չէ Ալվինա Գյուլումյանին, որովհետև հեղափոխականների սիրտը վահեգրիգորյանների համար է բաբախում,

որ մինչև ՎԱՐԴԱՊԵՏի խաչը կալանքի «պտի»-ով տալը նոր հրամանատար ունի և նրան Աննա են կոչում,

որ հին թալանչիների սպասարկու գլխավոր դատախազից մինչև նոր Հայաստանում հների գույքն ապօրինի ճանաչելու պատրաստակամ գլխավոր դատախազ, ընդամենը մի ծափ է,

որ իշխանիկները երկիրը կործանելու փոքր քայլերի արվեստն այլևս չեն ուսանում, որովհետև դրանք վաղուց վերածվել են թռիչքի, ու որ հեղափոխական «մինչև»-ների ու «հետո»-ների արանքում ընկածը ընդամենը փառասիրությունն ու ժողովրդի հույսի ու հավատի վաշխառությունն է, որի միակ մեղավորն ու պատասխանատուն այսօր ծանրաբեռնում է վարչապետի աթոռը։