Ռակիտիչ. Հպարտ եմ ակումբիս ցուցադրած խաղավ


00:23 , 26 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Սևիլյայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի «Բավարիայից» կրած պարտության մասին (1-2), տեղեկացնում է Sport.es-ը:

«Մինչև վերջին րոպեն պայքարեցինք նրանց դեմ: Շնորհակալ եմ այն երկրպագուներին, ովքեր այս բարդ օրերին եկան ստադիոն և աջակցեցին մեզ:

Հպարտ եմ մեր ցուցադրած խաղով»,- ասել է Ռակիտիչը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» երկրորդ անգամ իր պատմության մեջ տիրեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին: «Սևիլյան»  հակառեկորդի հեղինակ դարձավ: Ակումբը հինգ անգամ պարտվել է Սուպերգավաթի խաղում ՝ տանելով մեկ հաղթանակ: