Սամբդորիան յուրահատուկ կերպով է ներկայացրել Կանդրևային


22:24 , 25 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Իտալական «Սամդորիան» յուրահատուկ կերպով է ներկայացրել թիմի նորեկ Անտոնիո Կանդրևային:

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստը մատուցողի դերում է հանդես եկել ՝ սպասարկելով ակումբի հարձակվող Ֆաբիո Կվարյարելային:

Հիշեցնենք, որ Կանդրևան այս մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Սամդորիայում», որից հետո հիմնական պայմանագիր կստորագրի Ջենովան ներկայացնող ակումբի հետ: