Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել


16:38 , 25 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի մոտից, որտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, քաղաքացիներ են բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը երեքն է, նրանք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար են բերման ենթարկվել (Ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ