Տորեյրան մոտ է Ատլետիկո տեղափոխությանը


00:46 , 26 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

Daily Mail-ը հաղորդում է, որ «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը:

Իսպանական ակումբը, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վարձակալության կվերցնի:

«Ատլետիկոն» նաև կստանա խաղացողին 45 մլն ֆունտով առաջնահերթ գնման իրավունք: