Հռոմում հասարակական տրանսպորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անում


18:22 , 25 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է.

Այսօր Իտալիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ են անցկացնում: Համապատասխան հաղորդագրությունը հրապարկվել է Հռոմի քաղաքապետարանի կայքում:

Ակցիային են միացել հատվածի գրեթե բոլոր արհմիութենական միավորումները: Ընդհատված է վերգետնյա քաղաքային տրանսպորտի, մետրոյի, նաև արվարձանային էլեկտրագնացքների աշխատանքը:

Գործադուլը կտևի ամբողջ օրը՝ բացառությամբ լարված ժամերի, երբ ուղևորափոխադրումները պետք է ապահովված լինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ