Պաշտոնական․ Մոնակոն նորեկ ունի


15:27 , 25 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Մոնակոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը վարձակալել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինոյին:

Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:

21-ամյա կիսապաշտպանը պարբերաբար խաղացել է Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 ակումբային հանդիպման:

Անցյալ տարի, ըստ շրջանառվող լուրերի, Լուիսի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ The Sun-ի՝ «Ֆուլհեմի» ղեկավարությունը պատրաստ էր այս ամառ վարձակալել 21-ամյա պորտուգալացուն։