«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ուղիղ


12:24 , 25 սեպտեմբեր, 2020

Տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի մամուլի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեք օր է՝ ՍԴ-ն փակ նիստ է անում, որտեղ քննարկվում են ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցերը։ Երեկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ կա ՍԴ նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Վերջինս ինքնաառաջադրվել է։ Մեկ այլ թեկնածու, որին առաջադրել էր դատավորներից մեկը, ինքնաբացարկ է ներկայացրել։