Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան


12:29 , 25 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Որոշումն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի 13։30-ին», - ասաց փաստաբանը։