Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 392, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 48643 է, մահվան դեպքերինը՝ 1240


11:20 , 25 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 392 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 48251 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 272235:

Փաստացի այս պահին բուժվում է 4002 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43401 անձ:

Ընդհանուր առմամբ 1237 պացիենտ մահացել է: