Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունները


22:15 , 24 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը ուղղակիորեն չի պատասխանել ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո իշխանության խաղաղ փոխանցման երաշխիքների հարցին:

«Տեսնենք, թե ինչ կլինի: Դուք գիտեք, որ ես խիստ դժգոհություն եմ հայտնել փոստով քվեարկության վերաբերյալ: Դա աղետ է», - մամուլի ասուլիսի ժամանակ նրա խոսքերը մեջբերել է CNBC-ն:

Թրամփին հարցրել են ընտրություններում իր պարտության դեպքում իշխանությունը խաղաղ փոխանցելու մասին: Նախագահը վստահություն է հայտնել իր հաղթանակին և ասել, որ տեղափոխություն չի լինի, «շարունակություն կլինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ