ՊՍԺ-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ՌՊԼ


15:02 , 24 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի գերմանացի ֆուտբոլիստ Յուլիան Դրակսլերը կարիերան կարող է շարունակել ՌՊԼ-ում: Այս մասին տեղեկացնում է հայտնի սպորտային լրագրող Նոբել Առուստամյանը:

Նշվում է, որ 27-ամյա գերմանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել «Կրասնոդարը» և «Զենիթը»:

ԱԱ-ի չեմպիոնի հետ բանակցություններում շահեկան դիրք ունի «Զենիթը», որը բավական բարձր աշխատավարձ է առաջարկում ՊՍԺ-ի ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ ՊՍժ մտադիր հրաժարվել Դրակսլերի ծառայություններից: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 24 միլիոն եվրո: