Մի քանի ժամով դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը


13:57 , 24 սեպտեմբեր, 2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Հանրապետության, Բյուզանդի, Մ.Մկրտչյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: