Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 48251 է, մահվան դեպքերինը՝ 1237


11:13 , 24 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 48251 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 272235:

Փաստացի այս պահին բուժվում է 3748 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43266 անձ:

Ընդհանուր առմամբ 1237 պացիենտ մահացել է: