Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 3 նոր դեպք


11:01 , 24 սեպտեմբեր, 2020
Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 251-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 945 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 292 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 1237-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 266, փաստացի բուժվողներինը՝ 3748 (մեկ օրում նվազել է 131-ով): Մեկ օրում արվել է 3913 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 272,235 թեստ: