Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը


09:31 , 24 սեպտեմբեր, 2020

Շատ կանայք բազմիցս հետաքրքրվում են՝ տղամարդիկ ինչպիսի՞ կանանց են նախընտրում: Տղամարդկանց ամենից առաջ գրավում են նրանք, ովքեր ընդամենը մեկ գիծ ունեն:

Հարաբերություններ ուսումնասիրողները երկար հետազոտություններից հետո եզրակացրին, որ բոլորն իրականում սիրահարվում են երջանկությանը: Ամբողջ տեսքով դրական հույզեր արթնացնողները մի բան են հասկացնում՝ այդպիսի մարդու հետ ցանկացածը երջանիկ կլինի:

Միջին տարբերակում բոլոր մարդիկ, որոնց սիրահարվում են, ունեն այս որակները, որոնք կներկայացնենք ստորև.

1. Չեն «լծում»

Երջանիկ մարդու նայելիս թեթևություն եք զգում: Նա առանց պատճառի չի տխրում, ամեն ինչից չի բողոքում: Նրա համար լավ է միշտ և ամենուր: Նա երջանիկ է, միայն որովհետև ապրում է այս աշխարհում և շրջապատող աշխարհը տեսնելու հնարավորություն ունի:

2. Ժպտում են

Փորձի մասնակիցներին ցույց էին տվել մարդկանց լուսանկարներ, որոնցում մի մասը ժպտում էր, մյուս մասը լուրջ էր: Մասնակիցներին հարցրել էին՝ նրանցից ով է ավելի հմայիչ թվում: Նրանց համար գրավիչ էին ժպտացող մարդիկ, նույնիսկ չնայած նրանց չժպտացող մրցակիցներն ավելի գեղեցիկ էին:

3. Մարդկանց ավելի լավ են վերաբերվում, քան մյուսները

Որքան հաճախ ենք մարդուն «պիտակավորում» նախքան ճանաչելը: Այդ պատճառով բարձր են գնահատվում մարդիկ, ովքեր առավելագույնս դրականորեն են վերաբերվում շրջապատողներին:

4. Կարողանում են խոսել ոչ միայն իրենց մասին

Եթե դուք կարողանում եք տրամադրություն բարձրացնել, ուրախություն նվիրել և ժպիտ առաջացնել, դա թանկ արժե:

5. Լավն են տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները վատն են տեսնում

Ինչո՞ւ կենտրոնանալ բացասականի վրա, եթե կարելի է հաճելիի մասին խոսել: Այդպիսի դիրքորոշմամբ մարդիկ գրավում են շրջապատողներին: