Lurer.am-ը գրում է.
Ինչպես արդեն նշել էինք, ՌԴ մեկնել ցանկացողները երեկվանից Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանք գիշերել են Կառավարության շենքի դիմաց: Բողոքի ակցիա իրականացնողները այսօր առավոտ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նախորդ օրերի համեմատ, այսօր փոփոխություն են նկատել. «Փոփոխությունը եղել է այն առումով, որ այսօր առավոտյան վարչապետը հանդիպեց մեզանից երկուսի հետ, խոսեցինք, ներկայացրեցինք մեր պահանջները: Վարչապետը մեզ ներկայացրեց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի բարձր ցուցանիշներիր հետ, այնուամենայնիվ, մեզ հույս տվեց, որ լուծման եզրեր կգտնեն, որպեսզի գոնե այս 200 հոգին, որոնք ամբողջ օրը դրսում են, կարողանան մեկնել ՌԴ: Հիմա մենք սպասում ենք վարչապետի պատասխանին ու չգիտենք, թե դա երբ կլինի այսօ՞ր, թե՛ 5 օրից: Ամեն դեպքում մեր հացադուլը շարունակվում է»,- նշեց հացադուլ իրականացնողներից մեկը:
ՌԴ մեկնել ցանկացողները նշեցին, որ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդրիրն որևէ լուծում չի տրվել: