Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր


16:49 , 23 սեպտեմբեր, 2020

Շնորհավոր տարեդարձդ, Գայանե ջան։

Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր (իսկ էդ փուլում շատերը զայրույթը, մեղմ ասած, վիրավորանքներով էին կարողանում արտահայտել):

Ցանկացած ծնողի համար երջանկություն է, երբ իր զավակը, առավել եւս՝ դուստրը լպիրշ չէ, անդաստիարակ չէ, ազատությունն էլ սանձարձակության հետ չի նույնացնում։

Բացառիկ համեստ ու անսահման հավասարակշռված մարդ: Չեմ չափազանցնում, ապացույցը միայն այն, թե քանիսն է իմացել քո գոյության մասին, երբ հայրդ նախագահ էր:

Երջանիկ եղիր, բարի աղջիկ։

Image may contain: 2 people, people standing and indoor