Աղբյուր. Ռոնալդուն մտածում է Յուվենտուսից հեռանալու մասին


16:18 , 23 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան՝ 35-ամյա պորտուգալացին դժգոհ է, որ երկու տարվա մեջ թիմն այդպես էլ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Պորտուգալացին այն տարիքում չէ, որ կարողանա սպասել մինչև ակումբը նոր նախագիծ կազմի, որով թիմն ի զորու կլինի հաղթել:

Բացի դրանից, նշվում է, որ Ռոնալդուն այդպես էլ չի կարողացել լավ հարաբերություններ ձևավորել նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետ, որը թիմը անհատներից վեր է դասում: Այդ պատճառով ֆուտբոլիստը դիտարկում է «Յուվենտուսից» հեռանալու տարբերակը: