Հրդեհ՝ Երևանի Հովսեփ Էմինի թիվ 5 շենքի տանիքում․ բնակիչները տարհանվել են


15:12 , 23 սեպտեմբեր, 2020

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 5 շենքի (14 հարկ) տանիքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Փրկարարներն իրականացրել են շենքի բնակիչների տարհանում:

Դեպքի վայրում են գտնվում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը և փ/ծ գնդապետ Ա. Գրիգորյանը: