ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները ստանձնած դատավորները «շտրեյկբրեխերներ» են


15:18 , 23 սեպտեմբեր, 2020
Քանի դեռ Սահմանադրական դատարանում ընթանում է ՍԴ դե ֆակտո նախագահի «ընտրություն», վերահաստատեմ մոտեցումս ՍԴ հարցում. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած դե ֆակտո դատավորներին ամենայն հարգանքով կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ»։

Ինչո՞ւ եմ պատեհ առիթներով վերահաստատում այս մոտեցումս։ Որովհետև եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»։

Ի դեպ, «կարելի է ամեն ինչ»-ը բացառելու առաջնային շահառուները ոչ այնքան այսօրվա «նախկիններն» են, որքան վաղվա նախկինները՝ հենց նրանք, ովքեր եփեցին այս ողջ շիլափլավը։