Թուրքերը և ադրբեջանցիներն ամենամեծ մակարդակով շարունակում են տեղեկատվական դաշտը ողողել հակահայկական ապատեղեկատվությամբ


15:06 , 23 սեպտեմբեր, 2020

Հըմ...

Իսկ թուրքերը և ադրբեջանցիներն ամենամեծ մակարդակով շարունակում են միջազգային տեղեկատվական դաշտը ողողել հակահայկական ապատեղեկատվությամբ։

Միայն այսօրվա միջազգային լրահոսից երկու օրինակ․

1. Թուրքերի առաջնորդ Ռեջեփ Էրդողանն իր տեսաելույթի ժամանակ ՄԱԿ-ի 75 նստաշրջանի շրջանակներում բառացի հայտարարել է, որ հենց Հայաստանն է հանդիսանում գլխավոր խոչընդոտ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ճանապարհին։
Օրինակ՝ երկրորդ։

Մոսկվայում պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, որը հանդիպում ունեցավ ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, որտեղ Գաֆարովան կրկին երկար-բարակ պատմեց, թե ինչ վատն են հայերը, և թե բա՝ հայերն են հրահրում ռազմական լարվածություն տարածաշրջանում։

Այս երկու օրինակները մեկ օրվա ընթացքում շատ ուղղակի ցույց են տալիս, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով թուրք֊ադրբեջանական տանդեմը պատրաստավում դիվանագիտական և տեղեկատվական դաշտում մեր դեմ պատերազմելու։

Ախր մենք պետք է շատ հստակ հասկանանաք մի պարզ իրողություն․ Ադրբեջանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ռազմական գործողությունների մեր դեմ, ախր ո՞նց չենք ուզում սա հասկանանք և իրենց այսպիսի հայտարարությունները պետք է միանշանակ շատ արագ և կոշտ արձագանք ստանան Երևանից։
Իմիջիայլոց, միայն ԱԳՆ արձագանքները արդեն բավարար չեն։

Ժողովուրդ, նեոթուրքական վայրենիները շատ լուրջ նախապատրաստվում են լայնածավալ պատերազմի։

Մի՞թե մենք դա չենք հասկանում։