Մաշայի հրաշալի կատարումն ու ժյուրիի կողմնակալ գնահատականը


00:37 , 28 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Լատվիական Յուրմալայում շարունակվում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը:

Այսօր մրցութային վերջին համերգն էր և հայտարարված էր պրեմիերայի օր: 

Մեր երկիրը ներկայացնող «Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը կատարեց «Ես ու միայն դու» երգը: 

Ի դեպ ժյուրիի անդամները ցածր գնահատականներ տվեցին, ցուցաբերելով կողմնակալ մոտեցում: Մերի Մնջոյանը այժմ ունի 344 միավոր:

Առայժմ առաջին տեղում է կուբացի երգիչ Ռոբերտո Տորեսը, երկրորդում՝ Սալոմե Կատամաձեն՝ Վրաստանից, երրորդում՝ Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը:

Նշենք, որ մրցութային առաջին օրը Մերին կատարեց միջազգային հիթերից Սելին Դիոնի՝ All By Myself երգը, իսկ մրցութային երկրորդ օրը Էրիկի հետ միասին հանդես եկան զուգերգով և կատարեցին Առնո Բաբաջանյանի «Твои следы» (Քո հետքերը) երգը:

Հաղթանակի համար պայքարում են 11 երկրի 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

Վաղը՝ հուլիսի 28-ին արդեն կանցկացվի գալլա համերգ և մրցանակաբաշխություն:

Ժյուրիի կազմում են Վալերի Մելաձեն, Վալերիան, Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Իգոր Նիկոլաևը, Կոնստանտին Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Մաքսիմ Ֆադեևը, Տոտո Կուտունիոն, Յուրի Անտոնովը:

Երաժշտական այս փառատոնի գլխավոր նպատակը նոր տաղանդներ գտնելն է: